Տպել
20.11.2014
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ`

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (ծածկագիր` 1-1.2.-1)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ (ծածկագիր` 1-2.1.-2)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

* պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում.

* անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ եւ Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան եւ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

* պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է եւ կարող է բացատրվել) տիրապետում.

* անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 4 դեկտեմբերի 2014թ.:

Մրցույթները կկայանան 2014թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին եւ 15:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

* * *

Մրցույթներին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:


03.07.2024
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իր...

03.07.2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ  Հայաստանում ԱՄՆ...

03.07.2024
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կող...

03.07.2024
Մենք հստակ շարժվում ենք խաղաղության օրակարգով` փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրները մեր հարեւանների հետ. Արթուր Հովհաննիսյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում հայ պատգամավորն ասել է. «Անվիճելի է, որ մարդու ապրելու համար ամենահարմար միջավայրը պետ...

03.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ...