Տպել
20.11.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ շարունակել է նախորդ օրը գումարած հերթական նիստի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ թեպետ հանձնաժողովը դրական վերաբերմունք ունի օրինագծի վերաբերյալ, այնուամենայնիվ հեղինակը որոշել է օրինագիծը հանել շրջանառությունից:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը: Քննարկումների ընթացքում հեղինակն առաջարկել է հանձնաժողովին վերոնշյալ օրինագիծը դիտարկել եւ քննարկել որպես ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ՝ որոշ խմբագրումներով: Հանձնաժողովի անդամները, ընդհանուր առմամբ դեմ չլինելով նախաձեռնության գաղափարին, միաձայն առաջարկել են հեղինակին համատեղ աշխատել եւ փոփոխել նախագծում առկա որոշ ձեւակերպումներ:

Քննարկումից հետո տեղի ունեցած քվեարկության արդյունքում հեղինակի նախաձեռնությունը չի ստացել դրական եզրակացություն:



10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...