Տպել
21.11.2014
«Օրենքի նախագծի մշակման տեխնիկա» թեմայով դասընթաց Երիտասարդական խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանը նոյեմբերի 21-ին կազմակերպել էր «Օրենքի նախագծի մշակման տեխնիկա» թեմայով դասընթաց:
Երիտխորհրդարանականները նշել են, որ հաշվի առնելով ներկայացվող օրինագծերի ստեղծման եւ մշակման հետ կապված խնդիրները՝ անհրաժեշտ են համարում մանրամասն ծանոթանալ օրինաստեղծ գործընթացին, ուսումնասիրել օրենքի նախագծի կառուցվածքին առնչվող հանգամանքները: Դասընթացն անցկացնելու նպատակով նրանք հրավիրել Էին ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանին եւ առաջատար մասնագետ Սպարտակ Առաքելյանին: Գարեգին Պետրոսյանը ողջունել է երիտխորհրդարանականների նախաձեռնությունը՝ կարեւորելով նրանց ներկայությունը եւ գործունեությունը խորհրդարանում: Սպարտակ Առաքելյանը հանգամանալից ներկայացրել է օրենքի նախագծի մշակման գործընթացը, այնուհետեւ պատասխանել է դասընթացի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: