Տպել
27.11.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Պատգամավորները տեղում ծանոթացել են քաղաքացիներին հուզող խնդիրներին եւ փորձել գտնել դրանց լուծման ուղիները:

Այցի առաջին կանգառը Գյումրու քաղաքապետարանն էր, ուր հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Հանդիպումից հետո հանձնաժողովի նախագահն ուղեւորվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային գրասենյակ: Գրասենյակի աշխատակիցները տիկին Վարդանյանին ներկայացրել են, թե ինչ ընթացակարգով են քննարկվում քաղաքացիների դիմում-բողոքները եւ որքանով են տեղեկացված շիրակցիները գրասենյակի գործունեության մասին: Նրանք ներկայացրել են նաեւ դիմում-բողոքների վիճակագրությունը եւ բովանդակությունը:

Այնուհետեւ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, հանձնաժողովի անդամներ Հայկ Խաչատրյանը եւ Զարուհի Փոստանջյանը Գյումրի եւ Արթիկ քաղաքներում հանդիպել են քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, որոնք վերաբերել են սոցիալական, կենցաղային, առողջապահական, իրավական ոլորտներին, բնակարանային ապահովմանը: Նրանք խոստացել են կառավարության համապատասխան գերատեսչությունների պատասխանատուներին ներկայացնել դրանք, իսկ օրենսդրական լուծում պահանջող խնդիրների մասին բարձրաձայնել խորհրդարանում:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...