Տպել
27.11.2014
Տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը
1 / 5

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Նիստի աշխատանքները սկսելուց առաջ երիտասարդ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհվածների հիշատակը:
Օրակարգը հաստատելուց հետո երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են Գոհար Մկոյանի հեղինակած «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը քննարկվել էր նախորդ նիստում :
Այնուհետեւ խորհրդարանականները քննարկել են Դիանա Ղազարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ Լուսինե Փիրոյանի՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Հիմնական զեկուցող Դիանա Ղազարյանի ներկայացմամբ՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իր իրավունքն իրականացնել ինչպես ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ՝ անձամբ վճռաբեկ դատարան դիմելու միջոցով:

Քննարկված հարցերի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ հաջորդ լիագումար նիստում:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...