Տպել
28.11.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին
1 / 3

Նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նիստին ներկայացվել են մոդելային օրենքներ, ռազմավարությունների նախագծեր: «Հանրային եւ մասնավոր գործընկերության մասին» մոդելային օրենքի վերաբերյալ զեկույցով հանդես է եկավ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նիստի վերջում հանձնվել են ԱՊՀ ՄԽՎ պարգեւները: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է նաեւ Տավրիկյան պալատում կազմակերպված մշակութային ծրագրին: