Տպել
02.12.2014
Ասուլիս խորհրդարանում
1 / 3

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը դեկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել են նոյեմբերի 21-24-ը Հաագայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 60-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքների արդյունքներին:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ լիագումար նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ, մասնավորապես՝ առանձին զեկույցով հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Կորյուն Նահապետյանը նշել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԽՎ-ի ղեկավարության եւ այլ պատվիրակությունների հետ: Նա ասել է, որ պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին` ներկայացնելով ՀՀ շահերն ու դիրքորոշումներն առանձին զեկույցների եւ բանաձեւերի նախագծերի վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 8 բանաձեւեր, որոնք նախ քննարկվել են ԽՎ-ի բոլոր 5 հանձնաժողովներում եւ ապա հավանության արժանացել լիագումար նիստի ընթացքում:

Պարոն Նահապետյանի խոսքով` հայկական պատվիրակությունը բարձրացրել է նաեւ խնդիրներ, որոնք վերաբերել են ազգային անվտանգությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցմանը եւ դրա կապակցությամբ միջազգային արձագանքին: Սակայն, այս անգամ եւս, ադրբեջանական լրատվամիջոցներն ու Ադրբեջանի պատվիրակներն աղավաղել են ոչ միայն հարցադրումները, այլ նաեւ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանները:

Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ ԽՎ-ի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է նաեւ վեհաժողովի ղեկավարության հետ, ինչի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունների հետ կապված խնդիրներ, անդրադարձել է եղել ԽՎ-ում հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքներին, քննարկվել են նաեւ հաջորդ տարի Երեւանում կայանալիք «Ռոուզ Ռոթ» սեմինարի կազմակերպման հետ կապված խնդիրներ եւ այլն:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը հավելել է, որ իրենք ԽՎ-ի շրջանակներում կատարած աշխատանքներով արձագանքել են ոչ միայն այն խնդիրներին, որոնք հետաքրքրում են Հայաստանին, այլեւ անդրադարձել են համաշխարհային գլոբալ փոփոխություններին: Անդրադառնալով նաեւ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը` պարոն Պողոսյանը նշել է, որ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող երկրների պատվիրակներին առավել հետաքրքրում էր, թե ինչպես է հայկական կողմին հաջողվել դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի մարմինները եւ ուղղաթիռի բեկորները:

Ամփոփելով ԽՎ տարեկան նստաշրջանի Հայաստանի պատվիրակության աշխատանքները` պարոն Նահապետյանն այն գնահատել է արդյունավետ:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:





25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...