Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին, կիսելով իր տպավորությունները, նշել է, որ անչափ տպավորված է, թե ինչպիսի խորությամբ է Հայաստանը հիշում ու վառ պահում ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայոց մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչման գործում Հայաստանը պետք է վստահ լինի, որ իր կողքին ունի բարեկամ երկիր՝ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունը, որը պատրաստ է մշտապես աջակցել, ասել է Դանիլո Աստորին։
Ուրուգվայցի բաձրաստիճան հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։
Նախատեսվում է վերանայել լրագրողների հավատարմագրման կարգը
Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանից սկսած՝ լրագրողների հավատարմագրումը նախատեսվում է իրականացնել նոր կարգով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգի նախագծում փոփոխությունների վերաբերյալ լրագրողների ու ոլորտի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների տեսակետներն...
Ծառատունկ Ազգային ժողովի բակում
ՀՀ ԱԺ այցելած պատվիրակությունների ծառուղում այսուհետ իր տեղը կունենա նաեւ հայ-ուրուգվայական հարաբերությունները խորհրդանշող ծառը: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի նշան երկու ժողովուրդների բարեկամության եղեւնի են տնկել: ...
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Դանիլո Աստորիի հետ բավականին երկար զրուցել է Մեծ եղեռնի 100-ամյա ...
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին: Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղվ...
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները դեկտեմբերի 8-ին հանդիպել են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն ամուր հիմքեր եւ հավել...
Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել ար...
Տեղի կունենա Հայ-ռուսական բարեկամական ակումբի նիստը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում տեղի կունենա ակումբի 9-րդ նիստը՝ «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով: Կնշվի նաեւ ակումբի հիմնադրման մեկ տարին: ...
Տեղեկատվություն գործուղման վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, իրավական հարցերի, մոնիթորինգի եւ կանոնակարգի հարցերի հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների քարտուղարների նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 8-ին` ժամը 14.35-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը: ...