Տպել
15.12.2014
ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնած արտահերթ նստաշրջանը չի կայացել

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18.30-ին, հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Հիշեցնենք, որ Ժամը 18.30-ի դրությամբ գրանցվել էր 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած` քվորում չապահովելու պատճառով:


27.06.2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում քննարկել են ՀՀ-ի տնտեսական դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության ամրապնդման հարցերը
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաեւ ֆորումի այլ անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկ...

27.06.2024
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, որի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթերը՝ հայ պատգամավորներին
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին եւ հանձնաժողովի անդամներին: «Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնա...

27.06.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում էր
Լատվիայի Հանրապետությունում ԱԺ նախագահը հանդիպել է Սեյմի խոսնակին, երկրի նախագահին ու արտաքին գործերի նախարարին: Հանդիպումների առանցքում խորհրդարանական կապերն էին, տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը բոլոր ուղղություններով:   ...

27.06.2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակն...

27.06.2024
Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո' նախագահ, հարգելի' զեկուցողներ, հարգելի' գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, ո...

27.06.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա'ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բ...