Տպել
17.12.2014
Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 17-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանն անցկացվել է դռնփակ
1 / 1

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ՝ համաձայն «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի եւ առանց ընդմիջման:

Խորհրդարանը քվեարկությամբ որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդումը քննարկել դռնփակ ընթացակարգով: