Տպել
17.02.2015
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 5

Փետրվարի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վոլոդյա Բադալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին վրաց ժողովրդի անունից մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Ամեն ինչ պետք է անենք, որ ոչ միայն նման ողբերգությունները չկրկնվեն, այլեւ չլինեն պատերազմներ եւ աշխարհում տիրի խաղաղություն», -ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը: Նա նշել է, որ վրաց ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է թե տխրության, թե ուրախության պահերին:


17.02.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Հայկական պետական մանկավարժական համալսարան
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե ...

17.02.2015
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցելու նպատակով փետրվարի 15-18-ը Ստեփանակերտ կգործուղվեն ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժող...

17.02.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Փետրվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ...

17.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կհանդիպի ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ, փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ...