Տպել
20.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:

Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները: Զուզկա Բեբարովա-Ռույբրովան վերահաստատել է Չեխիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը, ինչի կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը:

Նրա խոսքով` Չեխիան այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, քանի որ ցուցահանդեսի անցկացումն ուղղված չէ որեւէ երկրի դեմ. այն կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ` քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել եւ չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է` դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:

Նշենք, որ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:



16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...