Տպել
23.02.2015
Ժամանակակից նկարիչների ցուցահանդես Ազգային ժողովում
1 / 7

Փետրվարի 23-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպվել էր ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված շուրջ 25 արվեստագետների գործեր էին ցուցադրված խորհրդարանում: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ հայտնի նկարիչների կտավների կողքին այսօր ցուցադրված են նաեւ երիտասարդ նկարիչների աշխատանքներ: ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ՝ զուգակցելով արվեստն ու քաղաքականությունը, նպաստելով մեր ներաշխարհի հարստացմանը: Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Սերյոժա Վարդանյանի, Լեւոն Ազատյանի, Սամվել Չիբուխչյանի, Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Նորա Բադալյանի, Արեւիկ Արեւշատյանի եւ այլոց կտավները եւս մի քանի օր կզարդարեն Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահը: