Տպել
25.02.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է եզդիական համայնքի ներկայացուցիչներին
1 / 3

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում եզդիական համայնքի անդամներ Համլետ Սմոյանին, Բորիս Թամոյանին, Ռուստամ Բաքոյանին, Սաշիկ Սուլթանյանին եւ Մամե Ամիրյանին:

Հանդիպման առանցքում եղել է տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ հարցը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ անգամ եւս դատապարտել է Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ամիսներ առաջ իրականացված զանգվածային բռնությունները, նկատելով, որ այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել եւ տեղի ունեցած բռնությունները դատապարտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Եզդիական համայնքի անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել երկրի Նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

Քննարկման ընթացքում համաձայնություն է կայացվել ՀՀ Ազգային ժողովում առաջիկայում կազմակերպել լուսանկարների ցուցադրություն, որը կներկայացնի Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները: Բացի այդ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների եւ պատմական փաստերի ուսումնասիրությամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...