Տպել
25.02.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 25-ին Ազգային ժողով էին այցելել Առաջնորդության դպրոցի ուսանողները, ովքեր ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ուսանողների խնդրանքով Ազգային ժողովի փոխնախագահն անդրադարձել է խորհրդարանի աշխատանքին, պետության արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներին:

Պատասխանելով ուսանողների հնչեցրած հարցերին՝ տիկին Նաղդալյանը խոսել է երկրում իրականացվող բարեփոխումների, նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորության, քաղաքացիական հասարակության կայացման մասին:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը պետության կայացման գործում՝ ընդգծելով գիտելիքի, մարդկային որակների, կամային հատկանիշների մեծ դերը քաղաքացու, առաջնորդի եւ պետական ու հասարակական գործչի ձեւավորման հարցում:

Ազգային ժողովի փոխնախագահը ցանկություն է հայտնել հետագայում շարունակելու շփումը եւ քննարկումները Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ: