Տպել
05.03.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ
1 / 1

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին:

Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, անկախ Հայաստանը իր դերն ու դիրքն է ամրացնում աշխարհում:

Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, եթե հայ ժողովուրդն ունի նրանց կարիքը, եթե պահն օրհասական է:

Շնորհավոր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի զավակ»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...