Տպել
05.03.2015
Ֆրանկոֆոնիայի համաժողով Ազգային ժողովում
1 / 3

Մարտի 5-ին Ազգային ժողովում կազմակերպվել է համաժողով՝ «Ֆրանկոֆոնիա. մշակույթների երկխոսություն» թեմայով: Համաժողովի նպատակն էր աջակցել Ֆրանկոֆոնիայի զարգացմանը երիտասարդության շրջանում, խթանել երիտասարդների հետաքրքրությունը, նպաստել մշակութային կապերի զարգացմանը: 
Համաժողովն անցկացվել է 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում: Համաժողովին մասնակցել են ՀՀ չորս բուհերի շուրջ 40 ուսանողներ, ովքեր ելույթներ են ունեցել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ եւ ֆրանսերենով զեկույցներ  ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ: