Մարտի 6-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգ, ինչը ենթադրում է բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության տրամադրում օրենսդիր մարմնին:
Առաջարկվում էր ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք քննարկվել են եւ ընդունվել:
Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի մարտի 23-26-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...