Էստոնիայի Ազգային գրադարանում մարտի 10-ին պաշտոնապես բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, Էստոնիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Յաննե Անդրեսոն, ինչպես նաեւ քաղաքական, հասարակական եւ մշակութային մի շարք գործիչներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը, մասնավորապես նշել է, որ Թուրքիան դժբախտաբար շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը. սեփական պատմությանն առերեսվելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն Թուրքիան ավելի քան երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությունը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Թուրքիան տապալել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայ-թուրքական հաշտեցումն անիրավացիորեն շաղկապելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ:
Ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել նաեւ Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Էստոնիայի եկեղեցական խորհրդի նախագահ Անդերս Պիդերսը, Էստոնիայի խորհրդարանի անդամ Իգոր Գրյազինը եւ էստոնացի պատմաբան Լեմբո Տաննինգը:
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը մարտի 12-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանական կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրիի եւ նույն կուսակցության պ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է էստոնացի իր գործընկերոջը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի հետ: Երկուստեք կարեւորվել է երկկողմ հարաբերությունների, մասնավորապես միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պա...
Ասուլիս խորհրդարանում
Մարտի 12-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել մարտի 8-11-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Չեխիայի Հանրապետություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Պատվիրակության կազմում է եղել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկա...