ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արեւելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:
Նույն օրը ԱԺ փոխնախագահը Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին, որին հրավիրված էին նաեւ Էստոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Լայնե Ռանդյարվը, Էստոնիայի բնապահպանության նախարար Մատի Ռայդման:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է նաեւ Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Կիպրոսի Հանրապետություն
2015 թ. ապրիլի 1-4-ը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հրավերով Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասա...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թ. մարտի 12-14-ը ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ընդառաջ կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ կգործուղվեն ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ԵՄ-Հայաստան ԽՀՀ հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մա...
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը: Լա...