Տպել
14.03.2015
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Ռիգայում ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ ցուցահանդեսում ներկայացված է եվրոպական մամուլի արձագանքը, որը Հայոց ցեղասպանության եղելության վկայությունն է: Նրա խոսքով` Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտումը նույնքան վատ է, որքան իրագործումը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է միասնական պայքարել թուրքական ժխտողականության դեմ:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...