Տպել
18.03.2015
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը
1 / 3

Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել մարտի 11-17-ը Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի խորհրդարանների ղեկավարների հրավերով պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ: Այցը գնահատելով արդյունավետ՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ տարբեր հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Բալթյան երկրների հետ մեր երկրի հարաբերություններին, Հայաստան- ԵՄ փոխգործակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին:

ԱԺ փոխնախագահը փաստել է, որ Բալթյան երկրները ցանկանում են զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր մակարդակնեում: Անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին. ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ, քանի որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա: Հետխորհրդային որոշ երկրներում առկա հակամարտությունների, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ որ ԼՂՀ անկախությանն այլընտրանք չկա: Խնդրի վերաբերյալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական կողմն արհամարհում է երեք սկզբունքներից առնվազն երկուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն ու խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշվել է, որ Հայաստանը եղել եւ մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից: ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ Թուրքիան ոչ միայն չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները, այլեւ գործում է հակաժողովրդավարական մեթոդներով եւ առայսօր շարունակում է Հայաստանի շրջափակումը:

ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում, այդ երկրների խորհրդարանների ղեկավարների աջակցությամբ կազմակերպվել են լուսանկարների եւ վավերագրերի ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա տեղեկացրել է, որ նման ցուցադրություններ նախատեսվում են նաեւ Հունաստանում եւ Կիպրոսում: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբն առաջիկայում  նախատեսում է քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի խորհրդարանների ղեկավարներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանին եւ բոլորին, ովքեր աջակցել են ցուցադրությունների իրականացմանը:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:


18.03.2015
Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Մարտի 18-ին տեղի է ունեցել Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Պատմության եւ մշակույթի ան...

18.03.2015
Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը: Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգ...

18.03.2015
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը:...

18.03.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 18-ին՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեյդի Հաուտալայի եւ Բորիս Տարասյուկի մամուլի ասուլիսը: ...