Տպել
18.03.2015
Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
1 / 1

Մարտի 18-ին տեղի է ունեցել Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Արամ Մանուկյանի կողմից:

Արամ Մանուկյանի կարծիքով՝ ՀՀ պետական սեփականություն համարվող հուշարձանների ցանկը նպատակահարմար է հաստատել ՀՀ Ազգային ժողովի կողմից, ոչ թե ՀՀ կառավարության: Ըստ զեկուցողի՝ մայրաքաղաքն իր պատմական դիմագիծը կորցրել է, քանի որ տասնիններորդ եւ քսաներորդ դարասկզբին կառուցված բազմաթիվ շենքեր քանդվել կամ ձեւափոխվել են: Արամ Մանուկյանը նշել է, որ հեղինակների կողմից ընդունվել են նախագծին վերաբերող բոլոր առաջարկությունները: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկել է հետաձգել նախագծի ընդունումը եւ մանրամասն ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները եւ եզրակացությունները: Հարցի քննարկումը հետաձգվել է:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նախարարը տեղեկացրել է, որ նախագծի ընդունմամբ ՀՀ-ում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական մասնագիտական կրթությունը կդառնա պարտադիր մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

«Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագիծը քննարկվել է երրորդ ընթերցմամբ:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված հարցերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:


12.07.2024
«Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք խորհրդարանում
Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներ...