Տպել
02.04.2015
Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
1 / 1

Ապրիլի 2-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Տիկին Զոհրաբյանը դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններն ու գործընթացները՝ նշելով, որ կուսակցությունը շարունակելու է այն կարեւոր քաղաքական եւ տնտեսական օրակարգը, որը որդեգրել էր վերջին տարիներին: Քանի որ ԲՀԿ-ն եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, կողմերը քննարկել են նաեւ առաջիկա համատեղ ծրագրերը, մասնավորապես երիտասարդական կառույցների եւ կանանց խորհուրդների փոխայցերին վերաբերող հարցեր: Թիան Էրլունը նշել է, որ ԲՀԿ-ն Հայաստանի կարեւորագույն քաղաքական ուժերից է, եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը ԲՀ կուսակցության հետ:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական խնդիրներին առնչվող հարցեր: