Տպել
03.04.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 7-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց, 3 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 34 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 7-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ապրիլի 7-ի նիստում: