Տպել
08.04.2015
Ազգային ժողովը շարունակել է նիստերի աշխատանքը
1 / 4

Ապրիլի 8-ի նիստում պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Վանանդ եւ Հացիկ գյուղերի դպրոցների մանկավարժներին եւ աշակերտներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրերս վախճանված ԱԺ նախկին պատգամավոր, կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի հիշատակը: «Օրենսդիր եւ գործադիր մարմիններում իր ծանրակշիռ գործունեությամբ, Արցախյան ազատամարտում իր ակտիվ մասնակցությամբ նա մեծ ներդրում է ունեցել մեր պետության կառուցման եւ կայացման գործում»,-ասել ԱԺ նախագահը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Մանուկյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Միքայել Մելքումյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Մարգարյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լեւոն Զուրաբյանը, Թեւան Պողոսյանը, Հովհաննես Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանը, Մհեր Շահգելդյանը, Արծվիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը տեսակետներ են ներկայացնել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ: Պատգամավորները խոսել են հանձնաժողովի գործառույթներից եւ առաքելությունից, կատարված աշխատանքների արդյունավետությունից, անդրադարձել են գազի ցածր կալորիականությանը, կորուստներին, գնագոյացմանը, ինչպես նաեւ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանությանը, ներկայացրել գազամատակարարման համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկներ:

ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել նաեւ ԱԺ խմբակցությունները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշել է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մեծածավալ աշխատանք է կատարել եւ ներդրել ջանքեր՝ իր լիազորություններն իրականացնելու համար: Խմբակցության ղեկավարը բավարար է համարել ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ներկայացված փաստերը՝ համապատասխան մարմիններին դիմելու համար: Նա անդրադարձել է գազի կորստի մեծ չափին, գազի գնի թանկացմանը, գազի գնի դիմաց կուտակված պարտքին եւ իր խոսքում նշել համակարգում առկա հակօրինական եւ հակասահմանադրական երեւույթները:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձր է գնահատել ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս վերհանելու համակարգում առկա խնդիրները: Հեղինե Բիշարյանը մտահոգիչ է համարել բազմաթիվ հարցեր՝ գազի ցածր կալորիականությունն ու ճնշումը, կորուստների մեծ չափը, սպասարկման եւ սպառման վարձերի անջատ լինելը, համակարգում կառավարման հարցը, շահույթի վերահսկման անհրաժեշտությունը, գազի սպառման ծավալների նվազման պարագայում աշխատողների եւ նրանց աշխատավարձերի ավելացումը եւ այլն:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ ապրիլի 9-ի նիստում:

Վերջին նիստում ԱԺ Կանոնակարգի համաձայն` կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...