Տպել
13.04.2015
Աշխատանքային քննարկում Ազգային ժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը ապրիլի 13-ին ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի նպատակը գյուղատնտեսության ոլորտում առկա բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակումն է: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Կարեն Ավետիսյանը, ով ներկայացրել է «Անտառների կառավարման ծրագիր» եւ «Հողերի բարելավման աշխատանքներ» ծրագրերը, նշել է, որ դրանք դեռեւս անավարտ են, ուստի աշխատանքային քննարկման արդյունքում կարող են ենթարկվել որոշակի փոփոխությունների: Ըստ նրա` ծրագրերի նպատակն է բարձրացնել անտառների եւ անտառային տարածքների պահպանության կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ՝ մեծացնել Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիությունը, պարարտանյութերի խնայողաբար, արդյունավետ եւ էկոլոգիապես անվտանգ օգտագործումը:

Մասնակիցները ներկայացրել են նաեւ առաջարկներ, որոնք կքննարկվեն կառավարության կողմից: