Տպել
16.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ լրագրող, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գնահատող Սիլվիա Շթոբեռը:

Հիմադրամի տնօրեն Ջանան Աթիլգանը ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը եւ դրանցում առաջարկել խորհրդարանականների մասնակցությունը եւ աջակցությունը:

Սիլվիա Շթոբեռը՝ որպես լրագրող, հետաքրքրվել է տարածաշրջանային իրավիճակով, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցությունից եւ դերակատարությունից եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից ու դրանց արձագանքներից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: