Տպել
18.04.2015
ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր մարզիկ, հայկական ֆուտբոլի իսկական լեգենդ Հարություն Քեհեյանի մահվան մասին:

Հարություն Քեհեյանն ավելին էր, քան մարզիկը՝  որպես հայկական սպորտի հաջողությունների խորհրդանիշ, ում միջոցով մեր ֆուտբոլն իսկապես հայտնի դարձավ Հայաստանի սահմաններից դուրս, ում խաղը դիտարժան ու հետաքրքիր էր, ում ներկայությունը խաղադաշտում թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ սպասված ու վստահություն ներշնչող էր, ում մարզական կենսագրությունը սպորտին արժանապատվորեն ու սրտանց նվիրվելու վառ օրինակ է: Այդպիսին էր նաեւ նրա՝ ազնիվ մարդու, հայրենասեր հայի եւ հուսալի ընկերոջ ամբողջ  կյանքը:

Անկեղծորեն ցավակցում եմ Հարություն Քեհեյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, ընկերներին ու նրա երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...