ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 21-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է ՀՀ Ազգային ժողովի նախորդ նիստում քննարկված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության քվեարկության հարցը:
ԱԺ հայտարարության նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Համլետ Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Վոլոդյա Բադալյանը, Տաճատ Վարդապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Արծվիկ Մինասյանը:
Նախագիծն ընդունվել է միաձայն՝ 113 ձայնով:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ԱԺ հայտարարության տեքստը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
- արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
- կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
Աշխատանքային հանդիպում
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Էլինար Վարդանյանի նախագահությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) աջակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ` առանց ծնողական խնամքի մնացած երե...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 21-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ ապրիլի 21-ի հերթական նիստում քննարկել է պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Մարգարիտ Եսայանի եւ Արման Սահակյանի հեղինակած «ՀՀ քրեական դա...
Տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ՀՀ ֆինանսների, պաշտպանության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալ...
Տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ լիագումար նիստերը
Ապրիլի 16-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 42-րդ լիագումար նիստը, ինչպես նաեւ՝ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, Գիտության եւ կրթության, Իրավական հարցերի հանձնաժողովների նիստերը: ԱՊՀ ՄԽ...