ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 24-ին ընդունել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկային: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
Ողջունելով լիտվացի իր գործընկերոջը՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Բենեդիկտաս Յուոդկային՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու եւ իր հիշատակի տուրքը մատուցելու համար Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանականների միջեւ կապերի ակտիվացմանը եւ հանձնաժողովների միջեւ արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ըմթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Լիտվայի եւ Եվրամիության հիմնական խնդիրները, իսկ Արտակ Զաքարյանը՝ Հայաստանի դիրքորոշումը քաղաքական մի շարք գործընթացների վերաբերյալ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի անելիքներին եւ երկու միությունների միջեւ համագործակցության հնարավորությանը:
Գալուստ Սահակյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 24-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա Աբդալա դե Մատարասոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: ԱԺ նախագահը,...
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան- Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 24-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեին եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ամեն տարվա այս օրն առանձնահատուկ է մեր հիշողության եւ ներաշխարհի համար, առանձնահատուկ՝ անցյալի` այսօր արդեն 100-ամյա ցավի եւ ապագային ուղղված ասելիքի տեսքով, ցավ՝ ծնված վաղեմության ժամկետ չունեցող ոճիրից եւ նույն ոճիրից ծնունդ առած ասելիք՝ ...