Ապրիլի 27-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Ջերմուկի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Պարոն Դավթյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ գործունեությունը, անդրադարձել Աժ մշտական հանձնաժողովների գործառույթներին:
Այնուհետեւ Արտակ Դավթյանը սիրով պատասխանել է բարձրդասարանցիների հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-թուրքական հարաբերություններին, Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, կրթական ոլորտում սպասվող առաջիկա փոփոխություններին:
Հանդիպման ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ լիագումար նիստերի դահլիճում: