ՀՀ Ազգային ժողովում ապրիլի 27-ին տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանի եւ Մհեր Շահգելդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում բանախոսները մանրամասներ են ներկայացրել ապրիլի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահը, գնահատելով նիստի արդյունքները, կարեւորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ԵԽԽՎ ամբիոնից մեկ անգամ եւս Ցեղասպանության մասին բարձրաձայնելը, ինչպես նաեւ Ստրասբուրգում կազմակերպված ցուցահանդեսն ու «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարությունը: Նա նշել է, որ այն աննախադեպ է նրանով, որ միացել են ոչ միայն ԵԽ անդամ այն երկրները, որոնք մշտապես խոսել են ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, այլ նաեւ այն երկրները, որոնք երբեք ակտիվ չեն եղել ժխտողականության դեմ պայքարում: Ըստ Հերմինե Նաղդալյանի` հայտարարությունը հավաքել է ավելի քան 170 վերահաստատված եւ դեռեւս վերահաստատման ենթակա 200-ից ավելի ստորագրություն: Հայտարարության տեքստի տակ ստորագրած պատգամավորները եղել են 40-ից ավել երկրների պատգամավորներ: Այս հանգամանքը, ըստ Հերմինե Նաղդալյանի, խոսում է այն մասին, որ եվրոպական երկրների մեծ մասի քաղաքական օրակարգում Ցեղասպանության ճանաչման եւ ժխտողականության դեմ պայքարի խնդիրը քաղաքական օրակարգի գերակայություն է:
Կարեւոր իրադարձություն էր նաեւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսը, որը հարյուր տարվա հեռավորությունից եւս մեկ անգամ հնչեցրել եւ ներկայացրել է 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը: Ցուցահանդեսին մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարներ ու անդամներ:
ԱԺ փոխնախագահը նշել է նաեւ, որ լիագումար նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել` ելույթների մեծ մասը նվիրելով Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ օրակարգում առկա կարեւոր այլ խնդիրների:
ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշել է, որ ԵԽԽՎ ամբիոնից հնչած ելույթների արդյունքները դեռ տեսանելի կլինեն: Ըստ նրա` ելույթներն ունեցել են երեք շեշտադրում` Ցեղասպանություն, ՀՀ քաղաքական համակարգի բարեփոխումներ եւ ԼՂ հարց:
Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ պատվիրակությունների անդամները հայտարարության մեջ ոչ միայն իրենց վերաբերմունքն են արտահայտել, այլեւ դատապարտել բոլոր ցեղասպանություններն, այդ թվում հայերինը, ինչպես նաեւ նշել դրանց ճանաչման անհրաժեշտության մասին: Նա նշել է նաեւ, որ ԵԽԽՎ պատվիրակները Հայաստանի պատվիրակության կողմից ստացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, որոնց ներկայացվել է դրա նշանակությունը:
Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:
Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ջերմուկի ավագ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին: Այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով պատգամավորներին, ...
Բաց դաս Ազգային ժողովում
Ապրիլի 27-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Ջերմուկի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Պարոն Դավթյանը ներկայացրել է խորհրդարանի կա...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 27-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կա...
Տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին նիստը
Ապրիլի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տարածաշրջանների համաժողովի կազմկոմիտեի առաջին նիստը, որը վարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հայկական կողմից նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Ապրիլի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը: ...