Ապրիլի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ գրողներ ու լրագրողներ:
Լրագրողական բեղմնավոր ճանապարհ անցած, այժմ արդեն քաղաքականության մեջ կայացած պատգամավորի համար ստեղծագործելը հոգու պահանջ է: Մարգարիտ Եսայանն արդեն երրորդ անգամ է ընթերցողի դատին հանձնում գեղարվեստական գիրք: Վերջին այս վիպակն առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նվիրված է Հայոց ցեղասպանության արհավիրքները վերապրած կնոջը: Ինչպես իր խոսքում նշել է Մարգարիտ Եսայանը՝ պատմության հերոսն իր ամուսնու տատիկն է: Գեղարվեստական վիպակում ներկայացված են Արեւմտյան Հայաստանի տարբեր խավերի կենսակերպն ու առօրյան: Տեղեկացնենք, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի նաեւ անգլերեն:
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Ապրիլի 29-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:...
Տեղեկատվություն
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մայիսի 1-ը ոչ աշխատանքային է, ապրիլի 27-30-ի քառօրյա նիստերին հաջորդող ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 8-ին՝ ժամը 11:10-ից, ԱԺ 334 սենյակում: Հիշեցնենք խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամերը՝ Ժառանգություն 11:10-11:30 ՀՅԴ 11:30-11:50 ՕԵԿ 11:50-12:...
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Սարդարապատ, Շենիկ եւ Արգինա համայնքների հիմնական դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Հանդիպումից առաջ նրանք շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել ...
Հանդիպում Ազգային ժողովում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ապրիլի 28-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի եւ Ֆոլկմար Ֆոգելի հետ: Ողջ...