Տպել
05.05.2015
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է քննարկել ՄԻՊ-ի զեկույցը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Էլինար Վարդանյանի նախագահությամբ, մայիսի 5-ին շարունակել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումն ըստ ոլորտների:

Այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ Քննչական կոմիտեին վերաբերող զեկույցները:

Պաշտպանի տեղակալը` ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում արձանագրված դրական տեղաշարժը, նշել է, որ մի շարք միջոցառումներ են իրականացվել զինված ուժերում խոշտանգումների կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող դեպքերի կանխարգելման նպատակով: Բանակում արատավոր բարքերի դեմ պայքարի նպատակով ձեւավորվել են զորամասեր այցելող աշխատանքային խմբեր, նորակոչիկների, հրամանատարների եւ այլոց համար կազմակերպվել են սեմինարներ, բարելավել են զինծառայողների եւ ազատազրկված զինծառայողների բնակության եւ պահման պայմանները, վերանորոգվել են մի շարք զորամասային մասնաշենքեր, ձեռնարկվել են տարաբնույթ միջոցներ զինծառայողների սոցիալական աջակցության ուղղությամբ: Ավելի քան երեք տասնյակ զինծառայող ապահովվել է ծառայողական բնակարանով, հազարից ավել զինծառայողների տրվել է վարձակալված բնակարանների դիմաց դրամական փոխհատուցման թույլտվություն, շուրջ երկու հարյուր զոհված, մահացած, հաշմանդամ դարձած եւ պահեստազոր արձակված զինծառայողի եւ նրանց ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական օժանդակություն, այդ թվում ուսման վարձերի, առողջական խնդիրների լուծման, բնակարանի ձեռք բերման, սոցիալական վիճակի բարելավման եւ այլ նպատակներով: Որպես ձեռքբերում` ՄԻՊ գրասենյակը նշել է նաեւ ՀՀ զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենքի նախագծի մշակումը, որով նախատեսվում են լուծել մի շարք առանցքային խնդիրներ:

Անդրադառնալով գերատեսչության 2014թ-ի բացթողումներին` Արմեն Գրիգորյանը նշել է, որ չեն ձեռնարկվել անհրաժեշտ եւ բավարար միջոցներ` զինված ուժերում մահվան եւ կանոնադրային հարաբերությունների խախտման մի շարք դեպքերը կանխելու ուղղությամբ: Ըստ նրա` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք խնդիրներ առաջացել են հրամանատարների թերի աշխատանքի արդյունքում: Բացի այդ` զինծառայողների մահվան որոշ դեպքերում արձանագրվել է նաեւ քննության իրականացման լրիվության, բազմակողմանիության եւ հրապարակայնության պահանջների խախտում, տեղի են ունեցել խոշտանգումներ եւ բռնություններ, իրականացվել է թերի բուժզննում եւ այլն:

Արձագանքելով ՄԻՊ գրասենյակի զեկույցին` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, որ նշված բոլոր խնդիրները գտնվում են գերատեսչության ուշադրության կենտրոնում: Ըստ նրա` ԶՈՒ-ում մարդու իրավունքների ամրապնդման եւ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ իրականացվում է լայնածավալ համագործակցություն նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Պարոն Տոնոյանի գնահատմամբ` ՄԻՊ գրասենյակի արձանագրած մի շարք խնդիրներ էպիզոդիկ բնույթ են կրում` լինելով որոշ պաշտոնյաների թերացումների արդյունք:

ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել նաեւ ՀՀ ոստիկանությանը վերաբերող զեկույցով: Այս զեկույցը եւս կազմվել է նրանց ստացած դիմումների հիման վրա: Ներկայացնելով ոլորտում գրանցված առաջընթացը` պարոն Գրիգորյանը նշել է, որ շրջիկ անչափահասների եւ նրանց ընտանիքների հարցերը շահագրգիռ կառույցների հետ լուծելու համար տրվել են հանձնարարականներ, ինչպես նաեւ կազմակերպվել է կլոր սեղան քննարկում, որի ընթացքում բարձրացվել են խոսքի ազատության եւ ազգային անվտանգության ապահովման չափանիշների միջեւ առկա սահմանազատման միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու հարցեր, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Օմբուդսմենի գրասենյակը կարեւորել է նաեւ մարդկանց շահագործման եւ թրաֆիքինգի դեմ պայքարը` նշելով, որ իրականացվել են ոլորտի բարելավմանն ուղված մի շարք միջոցառումներ:

Անդրադառնալով ոլորտի թերություններին` Արմեն Գրիգորյանը նշել է ոչ իրավաչափորեն հավաքի ցրումը, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը, նրանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, որոշ դեպքերում նաեւ ՝անհարկի բերման ենթարկումը: ՄԻՊ գրասենյակը զեկույցում մանրամասնորեն անդրադարձել է նաեւ ՃՈ թերություններին:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը, արձագանքելով զեկույցին, նշել է, որ ոստիկանության պետի կողմից կազմակերպվել են սեմինար-պարապմունքներ, որի շրջանակներում քննարկվել են հավաքների ժամանակ ոստիկանության անելիքները: Այդ թեմայի շուրջ քննարկումները պարբերաբար կրկնվում են: Ըստ պարոն Հակոբյանի` ոստիկանությունը մշտապես ուշադրություն է դարձնում այդ խնդրին, մասնավորապես լրագրողների պահվածքին, ինչը հաճախ խոչընդոտում է ոստիկանության աշխատակիցների պարտականությունները: Անդրադառնալով ներկայացված մյուս բացթողումներին` ոստիկանության իրավաբանական վարչության պետն ընդգծել է, որ կան նկատառումներ, որոնց իրենք համաձայն չեն, իսկ այն բացթողումները, որոնք, իսկապես, կան, լուծում տալու համար պատրաստ են ՄԻՊ գրասենյակի հետ քննարկել եւ համապատասխան գնահատական տալ:

ՄԻՊ գրասենյակի ներկայացրած հաջորդ զեկույցը, որը վերաբերում էր ՀՀ քննչական կոմիտեին, արձանագրել է բավական դրական արդյունքներ եւ շատ քիչ խնդիրներ:

Նա նշել է, որ ՀՀ ՄԻՊ եւ Քննչական կոմիտեի միջեւ ստորագրված մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի արդյունքում քաղաքացիների դիմում բողոքների ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները համատեղ քննարկումների արդյունքում ստանում են օպերատիվ եւ արդյունավետ լուծումներ: Իսկ կոմիտեի նոր կառուցվող վարչական շենքում կնախատեսվեն անչափահաս վկաների եւ տուժողների հարցաքննության համար հատուկ սենյակներ:

Անդրադառնալով թերություններին, Օմբուդսմենի տեղակալը նշել է, որ կոմիտեի քննիչների կայացրած որոշումների արդյունքում քննչական գործողությունների կատարման ժամանակ երբեմն անձը տեւական ժամանակ զրկվել է իր հարազատներին տեսակցելու իրավունքից, առանձին դեպքերում նաեւ առողջական խնդիրները լուծելու հնարավորությունից: Ըստ զեկույցի` դժգոհություններ են եղել նաեւ զինծառայողների մահվան մի շարք դեպքերի քննության բազմակողմանիության եւ լրիվության ապահովման կապակցությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, արձագանքելով զեկույցում տեղ գտած թերություններին, նշել է, որ որոշ հարցեր իրենց կողմից ուշադրության են արժանացել հենց ՄԻՊ գրասենյակի զեկույցի միջոցով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության եւ քրեական գործերի քննության աջակցության պետ Արթուր Մելիքյանն էլ նշել է, որ քրեական գործերով մահվան ելքով դեպքերով տուժողի իրավահաջորդներին շատ բարդ է բացատրել ու հավատացնել, որ գործը ճիշտ է քննվում: Ըստ նրա` իրավահաջորդներից ոչ ոք, բնականաբար, չի հավատում, որ իր տղան կարող էր ինքնասպանություն գործել, քանի որ նա երբեւէ չի բողոքել ծառայությունից: Պարոն Ղամբարյանի խոսքով` այդ առումով եւս Քննչական կոմիտեն բազմակողմանի եւ բազմաֆունկցիոնալ աշխատանք է տանում` պետության եւ տուժող կողմի միջեւ ապահովելով ինֆորմացիայի լիարժեք փոխանցում:



27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...