2015 թվականի մայիսի 17-20-ը Աթենք /Հունաստանի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ Հարավային Հունաստանի եւ կղզիների պոնտական ասոցիացիաների միության հրավերով մասնակցելու պոնտացի հույների ցեղասպանության հիշատակման արարողություններին:
2015 թվականի մայիսի 17-21-ը Քիշինեւ /Մոլդովայի Հանրապետություն/ կգործուղվի ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի /ԵԽԽՎ/ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
2015 թվականի մայիսի 13-15-ը Սանկտ Պետերբուրգ /Ռուսաստանի Դաշնություն/ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արմեն Ավետիսյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ Գագիկ Մելիքյանը: Պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի /ԱՊՀ ՄԽՎ/ Էկոնոմիկայի եւ ֆինանսների, ինչպես նաեւ՝ Պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:
Հանդիպում խորհրդարանում
Մայիսի 14-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգր...
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Օտտավա
2015 թվականի մայիսի 22-28-ը Օտտավա /Կանադա/ կգործուղվի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Արտակ Զաքարյանը, Ռուզաննա Մուրադյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը, Հրանտ Բագրատ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: ...