Տպել
21.05.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 21-ին ընդունել են Արտակ Զաքարյանի հրավերով Հայաստան ժամանած Մեքսիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բառոնին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիզոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Ողջունելով Կուեվաս Բառոնին՝ Արտակ Զաքարյանն ընդգծել է, որ Հայաստան այցելությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացմանը: Պարոն Զաքարյանը կարեւորել է Մեքսիկայի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունից, խոսել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներից, անդրադարձել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ինչպես նաեւ՝ Հայաստանում իրականացվող կրթական եւ տնտեսական բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բառոնն իր հերթին ընդգծել է, որ կանեն հնարավորը՝ զարգացնելու երկու երկրների խորհրդարանների միջեւ գործընկերային հարաբերություններ: Տիկին Բառոնը շեշտել է, որ Մեքսիկան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հանդիպման ավարտին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության եւ երկխոսության փոխըմբռման հուշագիր:

Հուշագրով «Հանձնաժողովները» նպատակ ունեն կիրառել մեխանիզմներ հանրային եւ մասնավոր ոլորտների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կառույցների շրջանակներում երկխոսության եւ համագործակցության համար:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...