Տպել
29.05.2015
Կորյուն Նահապետյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 25-28-ը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել Դուշանբեում:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ կենտրոնական ասիական տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումները, ՀԱՊԿ անդամ պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները, սահմանային եւ ռազմական անվտանգության ապահովումը եւ այլ հարցեր:

Նիստում զեկույցով հանդես է եկել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այցի շրջանակում մասնակիցները եղել են Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանում (Մաջլիսի Օլի), որտեղ հանդիպել են խորհրդարանի նախագահի եւ Իրավակարգի, պաշտպանության ու անվտանգության հանձաժողովի անդամների հետ:

Համակարգող խորհրդակցության անդամներն այցելել են նաեւ տաջիկա-աֆղանական սահման, այնուհետեւ դեսանտագրոհային բրիգադի ուսումնական կենտրոն:

Այցի շրջանակում Կորյուն Նահապետյանը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Հաղթանակի զբոսայգում: