ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 25-28-ը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների համակարգող խորհրդակցությանը, որը տեղի է ունեցել Դուշանբեում:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ կենտրոնական ասիական տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումները, ՀԱՊԿ անդամ պետությունների առջեւ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները, սահմանային եւ ռազմական անվտանգության ապահովումը եւ այլ հարցեր:
Նիստում զեկույցով հանդես է եկել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Այցի շրջանակում մասնակիցները եղել են Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանում (Մաջլիսի Օլի), որտեղ հանդիպել են խորհրդարանի նախագահի եւ Իրավակարգի, պաշտպանության ու անվտանգության հանձաժողովի անդամների հետ:
Համակարգող խորհրդակցության անդամներն այցելել են նաեւ տաջիկա-աֆղանական սահման, այնուհետեւ դեսանտագրոհային բրիգադի ուսումնական կենտրոն:
Այցի շրջանակում Կորյուն Նահապետյանը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Հաղթանակի զբոսայգում:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների քննարկումները
Մայիսի 29-ին ԱԺ սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը նախագահել են Հակոբ Հակոբյանը եւ Գագիկ Մինասյանը, քննարկվել է սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀ ֆինանսներ...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հրավերով հունիսի 1-ից 5-ը Դամասկոս (Սիրիայի Արաբական Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թեւան Պողոսյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակնե...
Հունիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի
Հունիսի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ, Ազգային ժողովի այգում Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Կլինեն անակնկալներ: Հունիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողո...