Տպել
01.06.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
1 / 1

ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Յուրաքանչյուր երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա, յուրաքանչյուր երեխայի ճակատագիր հայրենիքի ճակատագրի մի մասնիկն է, ուստիեւ երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ, նրա պաշտպանությունը հայրենիքի պաշտպանություն է:

Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում եւ գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք: Երեխայի մեջ գալիքը տեսնելով՝ այն նույնացնում ենք երկրի ապագայի հետ եւ առավելագույն եռանդ ու պատվախնդրություն ներդնում ավելի բարեկեցիկ վաղվա օր ապահովելու գործում, օր, որն սկսվում է ներկայից եւ յուրաքանչյուրիցս պահանջում երեխայի իրավունքի գիտակցում եւ դրա պաշտպանություն, երեխայի հանդեպ հոգատարություն եւ պատասխանատվություն: Երեխաների պաշտպանության հարցում պետք է լինի ոչ թե պատասխանատվության բաժանում, այլ մեկտեղում հասարակության բոլոր անդամների կողմից, որտեղ միակ շահը հենց բարեկեցիկ մանկությունն է, միակ շահառուն՝ երեխաները, իսկ վերջնարդյունքում՝ հայրենիքը: Կառուցելով բարեկեցիկ երկիր՝ ստեղծում ենք այն պայմանները, որոնցում արժանապատվորեն մեծանալու է հայրենիքի վաղվա պաշտպանը, վաղվա քաղաքացին, առաջընթացի վաղվա շարժիչ ուժը:

Վերստին շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:


01.06.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
2015 թվականի հունիսի 1-3-ը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով Պրահա (Չեխիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը: ...

01.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները
Հունիսի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2014 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տ...

01.06.2015
Հունիսի 1-ին երեխաները հյուրընկալվել էին Ազգային ժողովում
Մանկությունը սեր է, ժպիտ եւ անսահման անկեղծություն: Ազգային ժողովը, հավատարիմ իր ավանդույթներին, հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կրկին բացել էր իր հյուրընկալ դռները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ արվել էր ամեն ինչ` օրն իրական տոն դարձնելու հ...

01.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 1-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրա...