Տպել
04.06.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 4-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ:

Ողջունելով դեսպանին` Էլինար Վարդանյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը երկու երկրների համագործակցությունն առավել զարգացնելու հարցում:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին եւ ձեռքբերումներին` հանձնաժողովի նախագահն առանձնացրել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ՀԿ-ների մասին օրենքի նոր նախագծին, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներին, ընտանեկան բռնությանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Քեթրին Լիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների սերտացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


04.06.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ ամփոփվել է «2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը ներկայացրել է 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Ամմանում ստորագրված «ՀՀ ...