Տպել
05.06.2015
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Հունիսի 5-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փոխտնօրեն Ֆիլիպ Ֆլուրիի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնաժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի` 2015թ.-ի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, համագործակցության հետագա հեռանկարները եւ այլ հարցեր:

2015թ.-ի գործողությունների ծրագրում սահմանված համագործակցության կարեւոր ուղղությունները բխում են փոխըմբռնման հուշագրից, որը կնքվել է 2012թ.-ին հանձնաժողովի եւ կենտրոնի միջեւ: Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտներում ժողովրդավարական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ՝ հանձնաժողովի կարողությունների զարգացմանը: Հուշագրի համաձայն՝ տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված մի շարք միջոցառումներ իրականացվում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:


05.06.2015
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 8-11-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:...

05.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 5-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Արմ...