Տպել
09.06.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Հունիսի 9-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հյուրընկալել է Վանաձորի համար 5 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

ԱԺ փոխնախագահը պատանիների հետ խոսել է մանկավարժության, հայրենասիրական դաստիարակության մասին, կարեւորել կիրթ, բանիմաց, հայրենասեր քաղաքացու դերը պետության կայացման եւ զարգացման գործում:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են արտագաղթին, տասներկուամյա կրթությանը, ուսման վարձավճարներին եւ կրթաթոշակներին:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով աշակերտներին հորդորել է շատ կարդալ, լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ եւ լինել լավ մասնագետ:

Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: