Տպել
18.06.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Հունիսի 18-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Գլխավոր քարտուղարության համագործակցության եւ զարգացման հարցերով խորհրդական Բաշիր Դիայեի հետ, ով Հայաստան էր ժամանել «Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարան» նախագծի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Վարդուհի Պետրոսյանը, Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Վահան Զաքարյանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աստղիկ Երեմյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար Էդուարդ Բադոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի» կազմավորմանը վերաբերող կազմակերպչական հարցեր: Նախատեսվում է, որ «Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի» առաջին նիստը կկայանա 2015 թվականի հոկտեմբերին՝ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության(ՖՄԿ) նախարարների խորհրդի նիստի նախօրեին, որին նախատեսվում է նաեւ ՖՄԿ գլխավոր քարտուղար Միքայել Ժանի եւ ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար Պասկալ Տերասի մասնակցությունը: