Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 22-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 25-29-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 21-27-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Բաբայանը:
ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագրին մասնակցելու նպատակով 2015 թվականի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էլինար Վարդանյանը: