Տպել
25.06.2015
Հանձնաժողովներում քննարկվել է համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտին վերաբերող հարցեր
1 / 1

Հունիսի 25-ին ԱԺ սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները՝ Հակոբ Հակոբյանի եւ Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կազմակերպել էին համատեղ քննարկում՝ «Համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը» թեմայով:

Հանդիպմանը մասնակցել են «Վորլդ Վիժն» ՀԿ հայաստանյան գրասենյակի, ՀՀ սոցիալական հարցերի եւ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Համայնքային ֆինանսիստների միավորում» ՀԿ ներկայացուցիչները:

«Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի՝ «Երեխայի պաշտպանություն եւ կրթություն շահերի պաշտպանության» ղեկավար Գրիգորի Գրիգորյանցը տեղեկացրել է, որ «Վորլդ Վիժն» ՀԿ հայաստանյան մասնաճյուղն արդեն 25 տարի է, ինչ իրականացնում է համայնքային զարգացման, ինչպես նաեւ սոցիալական, կրթական, առողջապահական եւ տնտեսական զարգացման ծրագրեր Հայաստանի վեց մարզերի ավելի քան 250 համայնքներում:

Գրիգորի Գրիգորյանցի խոսքով՝ հաշվի առնելով սոցիալապես խոցելի ընտանիքների հետ աշխատանքի փորձը, բազմաթիվ ուսումնասիրություններն ու տարաբնույթ փորձնական ծրագրերը՝ իրենք համոզվել են, որ մեր երկրում անհրաժեշտ է ներդնել համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտը: Ըստ նրա՝ այսօր համայնքներում չկան խոցելի ընտանիքների եւ երեխաների հետ աշխատող, պետության կողմից լիազորված եւ ֆինանսավորվող մասնագետներ: Գրիգորի Գրիգորյանցի տեղեկացմամբ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը համայնքներում կարեւոր գործառույթ է՝ անմիջականորեն խոցելի ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի իրականացման համար:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սկզբունքորեն համաձայն էր սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանը, սակայն այսօր, ըստ նրա, անհրաժեշտ է փոփոխել պետական կառավարման համակարգը, ինչի համար դեռ շատ անելիքներ կան: Համայնքը՝ որպես իրավաբանական մարմին, ըստ Հակոբ Հակոբյանի, ծառայություն իրականացնելու համար չունի բավարար միջոց:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ խնդիրը կարելի է լուծել «Սոցիալական աջակցության մասին» գործող օրենքում փոփոխություն կատարելով: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ փոքր համայնքների դեպքում խնդիրը բարդ կլինի, որը հիմնականում կապված է ֆինանսավորման հետ, ուստի մի քանի համայնքներ պետք է համատեղ իրականացնեն ծրագիրը՝ սկսելով այն պիլոտային ծրագրերից:

Հանձնաժողովների նախագահները մասնակիցներին՝ մասնավորապես «Վորլդ Վիժն» կազամկերպության ներկայացուցիչներին, առաջարկել են ներկայացնել առաջարկներ եւ նախագիծ, որի կետերն ընդունելի լինելու դեպքում կքննարկվեն եւ կդրվեն շրջանառության մեջ:


25.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունեն...

25.06.2015
Տեղեկատվություն
Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովները որոշել էին հունիսի 26-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Ոստիկանության գործելակերպը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայո...