Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինը եւ խմբի անդամները հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Կորեացի խորհրդարանականները Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել լուսանկարներն ու ցուցանմուշները։
Նրանք նաեւ գրառում են կատարել հուշամատյանում։
Հանդիպում խորհրդարանում
Հուլիսի 17-ին ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Սուքիաս Ավետիսյանը հանդիպել են Կորեայի Հանրապետության Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի եւ խմբի անդամների հետ: Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելո...
Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանակա...