Տպել
11.09.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Յուզբաշյանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Յուրի Յուզբաշյանին:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն Յուզբաշյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Ձեր բազմամյա մանկավարժական գործունեությունը ուրույն ներդրում է հայրենական երգչախմբային արվեստի զարգացման եւ հասարակության երաժշտական դաստիարակության գործում:

Դասավանդելով տարբեր կրթօջախներում եւ մասնավորապես ավելի քան կես դար՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ Դուք երաժշտության եւ խմբավարական գործի նրբություններին հասանելի եք դարձրել տարբեր սերունդների բազում ներկայացուցիչների՝ հավատարիմ մնալով արվեստագետի ու մանկավարժի բարձր կոչումներին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ամենայն բարիք»: