Տպել
11.09.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 2

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին ԱԺ որոշումների նախագծերը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 173 հարց եւ 42 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 41 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերի մասին որոշումների նախագծերը քվեարկությամբ կհաստատվեն սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում: