Տպել
18.09.2015
Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենին
1 / 3

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Դավիթ Հարությունյանը եւ ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի կովկասյան բյուրոյի աշխատակից Մարտին Շուստերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հայ-ադրբեջանական սահմանում եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում վերջին միջադեպերին վերաբերող հարցեր: Մարսել Պեշկոն կիսել է հայկական կողմի մտահոգությունները եւ ընդգծել ԵԱՀԿ պատրաստակամությունը՝ առավել մեծ ներդրում ունենալու բանակցային գործընթացում: Նա վստահեցրել է, որ 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ժամանակ ԼՂ հիմնահարցը կլինի օրակարգային կարեւոր թեմաներից մեկը: Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ:

Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դերը ՀՀ-ում զինված ուժերի եւ ոստիկանական համակարգի բարեփոխումներին, Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներում աջակցության հարցում եւ ԵԱՀԿ-ի կողմից առաջնահերթություններ սահմանած այլ ոլորտներում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու ԵԱՀԿ-ի եւ իր գլխավորած հանձնաժողովի միջեւ ստեղծված արդյունավետ համագործակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին եւ դրանով պայմանավորված հետագա զարգացումներին:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...